Luiza nersisyan wikipedia
Լուիզա Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուիզա Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1977(1977-07-23)(47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Երևանի Կամերային թատրոն, Հայկական երկրորդ հեռուստաալիք, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Արմենիա Թի-Վի, ՍՏՍ (հեռուստաընկերություն) և Շանթ հեռուստաընկերություն |
Ժանրեր | մելոդրամա, դրամա և կատակերգություն |
Ամուսին(ներ) | Հրանտ Թոխատյան |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Լուիզա Աշոտի Ներսիսյան (իրական անունը՝ Ելիզավետա, հուլիսի 23, 1977(1977-07-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։
Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստՀրանտ Թոխատյանի կինը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականինԵրևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը։ Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում[3]։ 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Ուսմանը զուգահեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը։ 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։ Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ։ 1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը։ 2000-2004 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
Սիթքոմներ
Հեռուստասերիալներ
Հեռուստանախագծեր
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամերային թատրոն
- «Լուսատտիկների կանչ»
- «Միսս դժոխք»
- «Սասունցի Դավիթ
Կոպերֆիլդ»
- « Ի զե՛ն»
- «Լինսի շոու ծրագիր» («Ալբանիա +»)
- «Արմագեդոն»
- «Ինչ տարբերություն, թե ում հետ»
- «Կառավարական համերգ»
- «Փնտրվում է տղամարդ»
- «Սև արկղ»
Բոհեմ թատրոն
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
- «Ուղիղ հարյուր համբույր»
- «Մկան թակարդ, կամ խաղում ենք Համլետ»
- «Անբան Հուռի»
- «Դեղատուն Անի»
- «Պիկնիկ»
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հումորային դերասանուհի», «Armenian comedy award» մրցանակաբաշխություն, 2008
- «Լավագույն ոճային դերասանուհի» մրցանակ, 2011